Credits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Lav Eli
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Mher Manukyan
Songwriter:in
Lyrics
Երկար ճանապարհ
Երկրից' Երկինք
Պոկված, արձակված
Երկրի գրկից
Ու Երկրի խաբկանքից
Անարթուն, անձուկ կյանքից
Խոյանալ այրող տենչով
Դեպի Արև
Պատրանքից կրքերի
Կապանքից կարիքների
Մորմոքող ըղձով մղվել
Դեպի Արև
Երկար ճանապարհ
Երկնից' Երկիր
Դարձած, արթնացած
Ի գործ կրկին
Պարփակած ապագան
Հավերժից հյուսված ներկան
Բոցավառ սուրալ ներքև
Հոգում Արև
Եվ Լույսի դյութանքով
Մշտարթունների կամքով
Բերկրանքով նետվել Երկիր
Հոգում Արև
Պարփակած ապագան
Հավերժից հյուսված ներկան
Բացավառ սուրալ ներքև
Հոգում Արև
Եվ լույսի դյութանքով
Մշարթունների կամքով
Բերկրանքով նետվել Երկիր
Հոգում Արև
Արև, Արև
Lyrics powered by www.musixmatch.com