Credits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
The Bambir
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Narek Barseghyan
Songwriter:in
Lyrics
Փակ, փակ, փակ շուրջպար:
Փակ, փակ, փակ շուրջպար:
Հոտն անհովիվ, մոլոր, շփոթ,
Գլխատված, անկար, միամիտ ժողովուրդ:
Մի կողմից` դավաճան իշխանավորներ,
Մյուս կողմից` միշտ պատրաստ պետքական հիմարներ:
Վերից թալանում,
Վարից թալանում,
Միասին թալանվում,
Էս գարուն չկա տուն:
Փակ, փակ, փակ շուրջպար:
Կողքդ կանգնած, ինչպես մի սար:
Փակ, փակ, փակ շուրջպար,
Քո հետ պարեմ …հո բա հո բա հո բա…
Փակ, փակ, փակ շուրջպար:
Փակ, փակ, փակ շուրջպար:
Փակ, փակ, փակ շուրջպար:
Փակ, փակ, փակ, փակ:
Դռները փակ էին, խանութը փակ էր,
Գնացի հասա … մտքերս խառն էին:
Կանգնեցի հերթ, տեսա էլի երթ,
Չտեսա քեզ, տեսնեի` փոխվել ես:
Հոգնել եմ օգնել, բերել, հասցրել,
Առել փակ օղակ, արել քացուտակ:
Փակ, փակ, փակ շուրջպար,
Ձիգ կանգնած` տակս չկա հատակ:
Փակ, փակ, փակ շուրջպար,
Քո հետ պարեմ …հո բա, հո բա, հո բա…
Փակ, փակ, փակ շուրջպար:
Փակ, փակ, փակ շուրջպար:
Փակ, փակ, փակ շուրջպար:
Փակ, փակ, փակ, փակ շուրջպար:
Ինքս իմ հետ վարվում եմ այնպես, ինչպես թշնամիս կվարվեր իմ հետ:
Ուժին հպատակ,
Ճնշողիս նմանակ,
Լսում` ինչ որ նա,
Ուզում` ինչ որ նա,
Ապրում` ինչպես նա,
Բայց մեռնում` ինչպես ես:
Ստիպում են խաղալ
Ռուսական ռուլետկա`
Թուրքական յաթաղանով:
Փակ, փակ, փակ շուրջպար:
Առանց կատակ` տակս չկա հատակ:
Փակ, փակ, փակ շուրջպար,
Քո հետ պարեմ …հո բա, հո բա, հո բա…
Փակ, փակ, փակ շուրջպար:
Փակ, փակ, փակ շուրջպար:
Սիրտդ բաց, մի նեղվի, սիրտս ան`
հանեմ տամ:
Կողք կողքի, միշտ կանգնած:
Բաց, բաց, փակը բաց:
Փակ (Բաց), փակ (Բաց), փակ (Բաց) շուրջպար:
Փակ (Բաց), փակ (Բաց), փակ (Բաց) շուրջպար:
Փակ (Բաց), փակ (Բաց), փակ (Բաց) շուրջպար:
Բաց, Բաց, Բաց…
8, 7, 6, 5, 4, 3, 2, 1:
Written by: Narek Barseghyan